Մոսկվայում ձերբակալվել է ամենաերիտասարդ «օրենքով գող», հայազգի Սերյոժա Օսետրինան
Մոսկվայի Կոնյուշկովսկայա փողոցում գտնվող ռեստորաններից մեկում կայացած հավաքի ընթացքում քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 2 «օրենքով գողի»։
Մեկը հայտնի է որպես Իլյա Գոգլոև՝ Իլո կամ Իլյա Կալինինգրադսկի մականունով, մյուսը Սերգեյ Ասատրյանն է՝ Բենթլի կամ Սերյոժա Օսետրինա մականունով։ Ոստիկանները ձերբակալել են ևս մի քանի մարդու նրանց մերձավոր շրջապատից, փոխանցում է Газета-ն։
Անձնական ստուգման ընթացքում Գոգլոևի մոտ հայտնաբերվել և առգրավվել է մոտ 7 գր հերոին։ Հարուցվել է քրեական գործ։ Հավաքի մյուս մասնակիցներին ստուգում են։
Հագնվելու ոճի և թանկարժեք արտասահմանյան մեքենաների հանդեպ ունեցած սիրո համար ամենաերիտասարդ «օրենքով գողը», ով 27 տարեկան է, հայտնի է որպես քրեական աշխարհի ամենագլամուրային մաֆիոզ, ինչի համար էլ ստացել է Բենթլի մականունը։ Նրա հայրը բազմիցս դատապարտված Էդուարդ Ասատրյանն է՝ Էդիկ Օսետրինա մականունով։ Ասատրյանները եղել են Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի կլանում։










