Ուղևորները լուսանկարել և տեսագրել են, թե ինչ է կատարվում արտակարգ վայրէջքի պատրաստվող օդանավի սրահում
Ինքնաթիռի ուղևորներից մեկի նկարահանած տեսանյութը պատկերում է այն պահը, թե ինչպես է օդանավի սրահը լցվում ծխով, երբ շարժիչներից մեկը խափանվում է:
Ինչպես գրում է Daily Mail-ը` արտակարգ վայրէջքի պատրաստվող ուղևորները, ովքեր թթվածնով դիմակներով են, շարունակում են հանգստություն պահպանել: Միջադեպը տեղի է ունեցել երեկ, երբ օդանավը թռչելիս է եղել Կալիֆորնիայի Լոնգ Բիչից Օստին, Տեխաս:
Երկշարժիչ Airbus A320-ը տեղափոխում էր 142 ուղևորի և անձնակազմի 5 անդամի:















