Վատիկանում չեն հավատում Հռոմի պապի դեմ մահափորձի մասին լուրերին

16:31 • 19.09.14

Վատիկանում չեն հավատում այն լուրերին, թե Ալբանիայում ցանկանում են սպանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկության՝ այդ երկրում, ուր սեպտեմբերի 21-ին պատրաստվում է այցելել պոնտիֆիկոսը, հարձակում է պատրաստվում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից, փոխանցում է ДНИ.ru-ն։

 

Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի կարծիքով՝ Պապի երթուղու փոփոխության համար լուրջ հիմքեր չկան։

 

Մի քանի օր առաջ Վատիկանում Իրաքի դեսպան Հաբիբ ալ Սադրը պոնտիֆիկոսի՝ Ալբանիա և Թուրքիա կատարելիք այցերից առաջ վստահեցրել է, որ անվիճելի «հավաստի տվյալներ» կան Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի կյանքի սպառնալիքի հետ կապված։