Շումախերի տնային պայմաններում բուժումը յուրաքանչյուր ամիս 650.000 դոլար կարժենա. ԶԼՄ-ներ

14:46 • 19.09.14

Ժնևի լճի հարևանությամբ գտնվող «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի տունը շուրջօրյա հսկողության տակ է տեղի ոստիկանության կողմից։

 

Առանձնատան մոտ են գալիս բազմաթիվ պապարացիներ, որոնք ցանկանում են իմանալ, թե ինչպես է ընթանում ավտոարշավորդի բուժումը, գրում է Комсомольская правда-ն։

 

Շումախերն արդեն 2 շաբաթ է գտնվում է տանը, նա պետք է վերականգնման երկարատև կուրս անցնի։ Բուժման տևողության և արդյունքների մասին ոչ ոք կանխատեսումներ չի անում։

 

Եվ նախկին չեմպիոնի խնամքն, իհարկե, էժան չէ։ ԶԼՄ-ները Շումախերի՝ տանը բուժվելու յուրաքանչյուր շաբաթը գնահատել են մոտ 160.000 դոլար։ 

 

Հիշեցնենք, որ Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում՝ Մերիբել հանգստավայրում դահուկներով սահելիս։