Թուրքիայում հանքի փլուզման հետևանքով 15 հանքափոր է մնացել փլատակների տակ
Թուրքիայի Բարթըն նահանգում փլուզվել է մասնավոր հանքերից մեկը, որի պատճառը, հավանաբար, նոր ճանապարհագծի կառուցման աշխատանքներն են, սակայն դեռ պաշտոնական պատճառ չի հրապարակվել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մասնավոր հանքի փլուզման հետևանքով մոտ 15 հանքափոր է մնացել փլատակների տակ, որոնցից 13-ը Չինաստանի, 2-ը Թուրքիայի քաղաքացիներ են:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու նրանց օգնության հասած այլ հանքափորներ:
Թուրքիայում սա առաջին դեպքը չէ: Ամենախոշոր փլուզումը տեղի է ունցել սույն թվականի մայիսի 13-ին Մանիսա նահանգում, որտեղ պայթյունի, բռնկված հրդեհի և փլուզումների պատճառով զոհվել է 301 մարդ:










