Նորվեգացի հաղորդավարուհին 33 ժամ եղանակի տեսություն է ներկայացրել՝ ռեկորդ սահմանելով

09:52 • 20.09.14

Նորվեգական TV2 հեռուստաալիքի հաղորդավարուհի Էլի Կարի Գյենգեդալը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝  33 ժամ անընդմեջ գտնվելով եթերում, հայտնում է lenta.ru-ն:

 

Այդ ամբողջ ընթացքում նա եղանակի տեսություն է ներկայացրել: Նա իր աշխատանքը սկսել է՝ արձանագրելով, որ դա օդերևութաբանների երազանքն է, քանի որ սովորաբար նրանց երկու րոպե եթերաժամանակ է հատկացվում:

 

Յուրաքանչյուր 60 րոպեն մեկ նա հինգ րոպե հանգստանալու իրավունք է ունեցել: Ռեկորդային աշխատանքն ավարտելուց հետո հաղորդավարուհին հայտնել է, որ գարեջրով է նշելու իր հաղթանակը:

 

Նախորդ նմանատիպ ռեկորդը եղել էր 24 ժամ: