Զոհված սերժանտի անունով դասարան է բացվել հարազատ դպրոցում

22:06 • 20.09.14

«Ապագա զինվորն այնպես պետք է լինի, ինչպես որ ես եմ պատրաստվել»,-նման պատասխան էր տվել հարազատ դպրոցի տնօրենին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին օգոստոսին հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը հետ մղելիս վիրավորված և մեկ օր անց հոսպիտալում մահացած կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը: Այս մասին գրում է Times.am-ը:


Հիշեցնենք, որ կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանն այս տարվա օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելիս էր վիրավորվել, ինչը ճակատագրական եղավ: ԼՂՀ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» ՀՀ և ԼՂՀ մեդալներով:


Այս օրերին կրտսեր սերժանտի հերոսությունն իր ամրագրումը գտավ նաև հայրենի Մայիսյան գյուղի հարազատ դպրոցի պատերի ներսում. դասարաններից մեկն այսուհետ կկոչվի Սարգիս Մովսիսյանի անունով:


«Նա դպրոց ընդունվեց 2000թ.-ին, 2010թ.-ից սկսեց սովորել Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում, որից հետո` 2012թ.-ին, զորակոչվել է բանակ: Նա երկու առանձնահատուկ հատկանիշ ուներ, որով իրեն բոլորը միշտ կհիշեն: Անկախ իրավիճակներից ինքը միշտ ժպտում էր ու երկու թշիկներն այդ ընթացքում կարմրում էին: Ես իրեն պատմություն եմ դասավանդել: Հիշում եմ` ինչքան էլ առիթ է եղել, որ պիտի իր վրա զայրանամ` միշտ չի ստացվել: Կանգնեցրել եմ ու այդ պահին, երբ թշիկները կարմրել են, էլ զայրանալ չեմ կարողացել»,-Times.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրենը՝ ընկեր Պետրոսյանը:  

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: