Քանի որ մեր բախտը մի քանի հարևանների առումով «բերել» է, մենք մեր մահակը միշտ մեր ձեռքին ենք պահել. Սերյան Օհանյան

18:59 • 20.09.14

Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարաների և ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերյան Օհանյանը հայկական բանակի առանձնահատկություններից առանձնացրեց ազգային արժանապատվությունը, վտանգի պահին միասնական լինելը: Նա շեշտեց, որ արցախյան հաղթանակը մենք տարանք շրջափակման, երկրաշարժի պարտադրված պատերազմի պայմաններում:


«Հաջորդ առանձնահակությունն այն է, որ հայ ժողովուրդը ռազմական գիտությանը միշտ մոտ է եղել, և մեր զորավարները հակամարտող երկրների զորավարների համեմատ առավելություններ են ունեցել: Քանի որ մեր բախտը մի քանի հարևանների առումով «բերել» է, մահակը միշտ մեր ձեռքին ենք պահել»,-ասաց նախարարը և ավելացրեց, որ սեփական ներուժի շնորհիվ կարողացել ենք հետպատերազմյան շրջանում կարճ ժամանակահատվածում վերացնել պատերազմի հետևանքները և բանակը մրցունակության հասցնել միջազգային մակարդակում:

 


Նախարարը նկատեց, որ Բաքուն որդեգրել է անհեռատս գործելաոճ՝ ունենալով որոշ երկրների աջակցությունը: «Այս տարին Զինված ուժերի համար լարված տարի էր, ինչը լարվածություն բերեց Արցախում և Հայաստանի սահմանամերձ տարածքներում»,-ասաց նա և նշեց, որ հակառակորդն արժանի հակահարված ստանալով՝ ձախողվեց: 


 «Մեր ցանկությունն է, որ մեր երկրում խաղաղություն լինի, և ԼՂ հարցը լուծվի փոխըմբռնման շրջանակում»,-ասաց Ս. Օհանյանը: