Ֆրանսիացիների ավելի քան կեսը բացասաբար է գնահատում Սարկոզիի վերադարձը
Հարցված ֆրանսիացիների ավելի քան կեսը գոհ չէ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի քաղաքականություն վերադարձից, գրում է ria.ru-ն՝ ֆրանսիական Le Parisien թերթին հղումով:
Սարկոզին ուրբաթ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ երկար մտորումներից հետո որոշում է ընդունել առաջադրել իր թեկնածությունն անցյալում իր իսկ ղեկավարած «Միություն հանուն ազգային շարժման» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնում:
Նախկին նախագահի խոսքով՝ նա մտադիր է ամբողջությամբ վերակառուցել կուսակցությունը՝ դարձնելով այն ժամանակակից քաղաքական միավորում:
Ներկայում կուսակցությունը ղեկավարում են Ֆրանսիաի նախկին վարչապետներ Ալեն Ժյուպեն, Ժան- Պյեր Ռաֆարենը և Ֆրանսուա Ֆիյոնը: Նոր նախագահի ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին:
Համաձայն հարցման, որն անցկացրել է Odoxa հետազոտական ինստիտուտը թերթի պատվերով, հարցվածների 55%-ը բացասաբար է վերաբերվում քաղաքական գործչի վերադարձին:










