Ստրասբուրգի տաճարի 1000-ամյակին նվիրված տոնակատարությունը մեկ տարի կտևի

00:20 • 20.09.14

Ստրասբուրգի հիմնական տաճարի հազարամյակը մեծամասշտաբ միջոցառումներով կնշվի: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով 20 Minutes-ին:


Տոնակատարությունների մեկնարկը տրվել է անցյալ կիրակի՝ արքեպիսկոպոս Ժան Պիեռ Գրալեի տոնական պատարագով:

 

Տոնական միջոցառումների ցանկում ընդգրկված են մի շարք երաժշտական ներկայացումներ, հանդիպումներ և էքսկուրսիաներ:


Կազմակերպիչները խոստացել են տոնակատարությունները երկարաձգել 12 ամսով: Տաճարի առաջին քարը դրվել է 1015 թվականին: