Սպիտակ տունը վերսկսել է աշխատանքը տարհանումից հետո
Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նստավայրում վերականգնվել է կարգուկանոնը. Սպիտակ տան աշխատակիցները վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը՝ տարհանումից հետո, հայտնում է Associated Press-ը:
Սակայն նստավայրի մերձակա տարածքը փակ է մնացել հետիոտների համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տնից մասնակի տարհանում է տեղի ունեցել: Հնարավոր է՝ դրա պատճառն անհայտ անձի ներթափանցումն է եղել նստավայրի տարածք:
Ըստ մամուլի՝ տղամարդուն հաջողվել է մոտենալ շենքին, սակայն մի քանի մետր հեռավորության վրա նրան խոչընդոտել են անվտանգության աշխատակիցները:










