Պայթյուն Եգիպտոսի ԱԳՆ շենքի մոտ, կա մի քանի զոհ

14:55 • 21.09.14

Կահիրեի կենտրոնում Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության շենքի մոտակայքում պայթյուն է հնչել, որի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ երկու խաղաղ բնակիչ, ոստիկան և ժամկետային զինծառայող, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Եգիպտոսի Պետական հեռուստատեսության հղումով:


Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Բուլակ շրջանում գտնվող ոստիկանական անցակետի մոտ կայանած ավտոմեքենայի մեջ: Բացի ԱԳՆ շենքից այնտեղ տեղադրվել է պետական հեռուստա և ռադիո հեռարձակման համալիրը:


Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Դեպքի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: