Ճապոնիայի հարավում փոթորկի նախազգուշացում է տրվել` կապված մոլեգնող «Ֆենհուան» փոթորկի հետ
Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը փոթորկի նախազգուշացում է հայտարարել Օկինավա հարավային կղզային նահանգում` կապված «Ֆենհուան» թայֆունի մոտենալու հետ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС –ը` ներկա պահին ցիկլոնը գտնվում է Սակիսիմա կղզիներից արևելք և շարժվում է դեպի հյուսիս: Օդերևութաբանների տվյալներով` տարերային աղետը մեծ թափով կհարվածի Ճապոնիային այս գիշեր:
Քամու ուժգնությունը թայֆունի էպիկենտրոնում հասնում է 23 մետր վայրկյանի: Ծովային ալիքների բարձրությունը ցիկլոնի շրջանում կազմում է առնվազն 8 մետր: Ճապոնիայի ազգային օդևերևութաբանական վարչությունը զգուշացնում է սպասվող սողանքների մասին և կոչ է անում հարավի բնակիչներին` դուրս չգալ փողոց` առանց խիստ անհրաժեշտության:
«Ֆենհուան» թայֆունը 16-րդ արևադարձային փոթորիկն է, որը մոլեգնում է Խաղաղ օվկիանոսում այս սեզոնին: Ցիկլոնի անունը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «փյունիկ»:










