MH17-ի զոհված ուղևորների հարզատները դատի են տալիս Ուկրաինային

17:05 • 21.09.14

Դոնբասի օդային տարածքում հուլիսի 17-ին Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի աղետի հետևանքով Գերմանիայի զոհված քաղաքացիների բարեկամները մտադիր են հայց ներկայացնել Ուկրաինայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գրում է Deutsche Welle-ը:


Ինչպես կիրակի օրը գերմանական Bild am Sonntag թերթին հայտարարել է հայցվորների փաստաբան Էլմար Գիմուլան, միջազգային իրավունքի նորմերի համաձայն «յուրաքանչյուր պետություն պատասխանատվություն է կրում իր օդային տարածքի համար, եթե այն բաց է թռիչքների համար»: Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել անվտանգությունը, այն պետք է փակի իր օդային տարածքը, սակայն MH17 չվերթի դեպքում դա արված չի եղել:


Փաստաբանը մտադիր է ուկրաինական կառավարության դեմ հայցը ներկայացնել երկու շաբաթվա ընթացքում: Նրա կարծիքով՝ փոխհատուցման գումարը յուրաքանչյուրի դեպքում պետք է կազմի առնվազն մեկ միլիոն եվրո:


Ավելի վաղ Malaysia Airlines ավիաընկերությունը ավիավթարի հետևանքով զոհվածների հարազատներին վճարել է 5 հազարական եվրո: Այժմ քննարկվում է ևս 50 հազարական եվրո վճարելու հարցը: