Մոսկվայում Խաղաղության երթ է ընթանում (ուղիղ)
Մոսկվայում այսօր մեկնարկել է Ուկրաինայում պատերազմի դեմ Խաղաղության երթը, որը կազմակերպել է ընդդիմություն և համաձայնեցրել մայրաքաղաքային իշխանությունների հետ, գրում է korrespondent.net-ը:
Երթին հնչում են «Ռուսաստանը Եվրոպա է, ոչ Ասիոպա», «Մեր թշնամին Կիևում չէ, մեր թշնամին Կրեմլում է» և այլ կարգախոսներ:
Տասը օր առաջ Մոսկվայի քաղաքապետարանը առանց փոփոխությունների համաձայնեցրել է երթի երթուղին և հայտարարված մասնակիցների քանակը՝ 50 հազար մարդ:
Մասնակիցները ցանկանում են արտահայտել իրենց բողոքը Ռուսաստանում «ֆաշիստական միտումների աճի» և ներկայիս իշխանությունների գործողությունների պատճառով երկրի համար տնտեսական ծանր հետևանքների դեմ:
Այլ քաղաքներում, մասնավորապես Բարնաուլում, Եկատերինբուրգում և Նովոսիբիրսկում, իշխանությունները տարբեր պատճառներով մերժել են «Խաղաղության երթ» անցկացնելու դիմումը:
Ուկրաինայում խաղաղության հազարից ավելի աջակիցներ են հավաքվել նաև Սանկտ-Պետերբուրգում, ոստիկանությունը խնդրում էր բոլորին ցրվել, քանի որ միջոցառումը արտոնված չի եղել:










