Սիրիայից Թուրքիա է անցել 100.000 քուրդ՝ փախչելով առաջացող իսլամիստներից

11:37 • 22.09.14

Երկու օրում Սիրիայի հյուսիսից 100.000 քուրդ է անցել Թուրքիա՝ այս կերպ փախչելով առաջացող իսլամիստներից, հայտնում է Daily Sabah-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների ծառայությանը:

 

Սա ավելի քան երեք տարի առաջ սկսված Սիրիայի ճգնաժամի ընթացքում փախստականների ամենամեծ հոսքերից է: Փախստականներին ընդունելու համար շաբաթ օրը Թուրքիան հատված էր բացել սահմանին:

 

Շաբաթ օրը նախ հայտնի էր դարձել մի քանի հազար, ապա՝ 45.000 հազար քրդերի, կիրակի օրը՝ 65.000 փախստականների մասին, որոնց թիվն ի վերջո հասել է 100.000-ի:

 

Անցած շաբաթ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները երկու տասնյակ քրդական գյուղեր էին գրավել և առաջացել դեպի Այն ալ-Արաբ քաղաքը: Այսօր հայտնի է դարձել նաև սիրիացի քրդերի զանգվածային պահապատիժների դեպքերի մասին: