45 կգ կշռող կրիան Ֆլորիդայում խցանման պատճառ է դարձել
45 կգ կշռող կրիան ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում խցանման պատճառ է դարձել, գրում է Lenta.ru-ն: Վարորդերը դեպքի վայր են կանչել տեղի ոստիկաններին:
Շերիֆ Ռոն Լոկի խոսքով՝ մի քանի տղամարդու օգնություն է պահանջվել կենդանուն ճանապարհի երթևեկելի մասից հեռացնելու համար: Դրանից հետո կենդանուն տեղավորել են բեռնատարի մեջ և տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Այս մասին տեղեկություններ և տեսանյութ է տեղադրվել բաժանմունքի Facebook-ի էջում:
Կենդանու տիրոջը փորձել են գտնել սոցիալական ցանցով: Պարզվել է, որ նրա անունը Ռայան Ադամս է, ով պատմել է, որ կրիային իր բակում էր պահում, սակայն այն կարողացել է ցանկապատի տակ փորել և «փախչել»:










