Ավստրալիայում ցանկանում են ազատազրկել օտար երկրներ պատերազմի մեկնողներին

16:43 • 22.09.14

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հույս է հայտնել, որ օտարերկրյա ծայրահեղական խմբավորումներին միացող երկրի քաղաքացիների համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը կհաստատվի խորհրդարանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Վարչապետի խոսքով՝ օրենքն ընդունվելու դեպքում բոլորին, ով կռվել է գրոհայինների շարքերում, տուն վերադառնալիս կսպառնա երկարատև ազատազրկում:

 

Բացի այդ, անվտանգության ծառայություններին կարող է իրավունք տրվել ձերբակալել խմբավորումների հետ կապերի մեջ կասկածվողներին:

 

Համաձայն օրինագծի՝ հանցագործություն կարող են դառնալ նաև Ավստրալիայի քաղաքացիների ուղևորություններն «արգելված գոտիներ»:

 

Անցած շաբաթ Ավստրալիայում սկսվել է երկրի ողջ պատմության ընթացքում ամենախոշոր հակաահաբեկչական գործողությունը:

Ինչպես նշել է Էբոթը, հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել այն մասին, որ երկրի պետծառայողները կարող են հարձակումների թիրախ դառնալ: