Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

10:52 • 22.09.14

Ադրբեջանա-իրանական սահմանին՝ Նախիջևանից 34 կմ դեպի արևմուտք, երեկ տեղական ժամանակով ժամը 22։32-ին 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնը։

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 2 կմ խորության վրա։