Այսօր Առանց մեքենայի համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 22-ին աշխարհի բազմաթիվ երկրներում անց է կացվում Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը (World Carfree Day), որի կարգախոսն է «Քաղաքը՝ որպես տարածք մարդկանց համար, տարածք կյանքի համար»:
Օրն առաջին անգամ անց է կացվել 1973-ին Շվեյցարիայում. այն ժամանակ վառելիքի ճգնաժամի հետ կապված իշխանությունները քաղաքացիներին կոչ էին արել չորս օրով հրաժարվել մեքենաներից, գրում է РИА Новости գործակալությունը: Դրանից հետո ակցիային միացել է Մեծ Բրիտանիան՝ 1997-ին, ապա Ֆրանսիան՝ 1998-ին:
Այսօր շատ մեգապոլիսներում խորհրդանշական անցում է կատարվում հեծանիվներին, այլընտրանքային փոխադրամիջոցներին:
Մոտավոր գնահատականով այսօր ակցիային մասնակցում է 100 մլն մարդ՝ աշխարհի 1,5 հազար քաղաքից:










