Չինաստանի մուսուլմանաբնակ վայրերում պայթյուններ են տեղի ունեցել

08:55 • 22.09.14

Չինաստանի մուսուլմանաբնակ Սինցզան շրջանում պայթյուններ են տեղի ունեցել, որին առնվազն զոհ է գնացել երկու մարդ, կան վիրավորներ, հայտնում է «Դոժդ» հ/տ-ն: 

Կատարվածի հետաքննությամբ ներկայում զբաղվում են իրավապահները: 

Նշված շրջանում պարբերաբար ահաբեկչություններ են տեղի ունենում, որոնց պատասխանատվությունը կրում է «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը: 

Վերջինս ապօրինի զինված խմբավորում է, որը նպատակ ունի անկախ իսլամական պետություն ստեղծել և իսլամացնել չինացիներին: