Գերմանացի զբոսաշրջիկներով նավը մտել է Յալթա՝ շրջանցելով ԵՄ-ի պատժամիջոցները
Ocean Majesty զբոսաշրջային նավը, որի վրա եղել է մոտ 500 գերմանացի զբոսաշրջիկ, անցած շաբաթ ժամանել է Ղրիմ թերակղզու Յալթա նավահանգիստ՝ չնայած Եվրամիության պատժամիջոցներին, գրում է «Взгляд»-ը՝ հղում անելով NDR հեռուստառադիոհեռարձակող ընկերությանը:
Անցած չորեքշաբթի Ocean Majesty հունական նավը, որը վարձել էր Hansa Touristik գերմանական զբոսաշրջային ընկերությունը, ժամանել է Յալթայի նավահանգիստ՝ այդպիսով խախտելով Եվրամիության սահմանած պատժամիջոցները: Գերմանացի զբոսաշրջիկները Յալթայում մեկ ամբողջ օր են անցկացրել:
Ղրիմը և Սևաստոպոլը մարտին հանրաքվեներ են անցկացրել Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցով, ինչից հետո այդ շրջանները միացել են Ռուսաստանի Դաշնությանը: Մի շարք արևմտյան երկրներ չեն ճանաչել հանրաքվեների արդյունքները և Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են սահմանել, ինչպես նաև առանձին Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցներ՝ արգելելով իրենց նավերին մտնել թերակղզու նավահանգիստներ:










