Վրաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ ու բարօրություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Մեր երկրների միջև բարեկամությունը չափվում է հազարամյակներով: Վրաստանում հարգում են ձեր երկրի մեծ մշակույթն ու պատմությունը: Մեր հարաբերությունները ոչ միայն բարեկամության և եղբայրության օրինակ են, այլև տարածաշրջանի բարօրության, կայունության, անվտանգության ու զարգացման կարևորագույն նախադրյալ»,- իր ուղերձում, մասնավորապես, գրել է Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել փոխհարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:










