Գաղտնի Իրան կուղարկվի Աստվածաշնչի 300.000 օրինակ. Times

14:40 • 22.09.14

Նախատեսվում է գաղտնի Իրան ուղարկել Աստվածաշնչի 300 հազար օրինակ՝ պարսկերեն նոր թարգմանությամբ, գրում է The Times-ը: Գրքերը կփոխանցվեն տեղական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչներին:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, այժմ իրանական բանտերում է պահվում 60-ից ավելի քրիստոնյա, իսկ ոստիկանությունը շարունակում է հետապնդել, այսպես կոչված, տնային եկեղեցիները, որտեղ հավաքվում են հավատացյալների փոքր խմբեր:

 

Նոր թարգմանությամբ Աստվածաշնչի շնորհանդեսը կայացել է Լոնդոնում: Գրքի կրկնօրինակներն Իրան են ուղարկվելու փոքր խմբաքանակներով, ինչի համար կպահանջվի մոտ երեք տարի, ասված է հոդվածում, փոխանցում է gazeta.ru-ն: