Նյու Յորքում կայացել է Բիլ Քլինթոնի Clinton Global Citizen Awards մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)
Նյու Յորքում կայացել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի 8-րդ ամենամյա Clinton Global Citizen Awards մրցանակաբաշխությունը, որի ժամանակ մրցանակ է շնորհվում բարեգործական, ինչպես նաև պետական ոլորտում և տնտեսությունում ակտիվ գործունեության համար, գրում է buro247.ru-ն։
Այս տարի մրցանակին արժանացել է նաև հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն՝ մոլորակի պահպանման և պաշտպանության ուղղությամբ աշխատանքի, ինչպես նաև Leonardo DiCaprio Foundation հիմնադրամի ստեղծման համար։ Իր ելույթում դերասանը կոչ է արել հավաքվածներին մարդկության էկոլոգիական խնդիրները դնել օրակարգային գլխավոր հարցում։
«Միասին մենք կարող ենք ֆինանսավորման համար միջոց գտնել և ստեղծել կարևոր գործընկերություն։ Պաշտպանելով մեր օվկիանոսներն ու մեր երկիրը՝ մենք դրանով թույլ ենք տալիս, որպեսզի վերսկսվեն կարևոր բնական գործընթացներ, ինչը, վերջին հաշվով, օգնում է պահպանել մոլորակի կլիման»,- ասել է դերասանը։
Արարողությանը մասնակցել են նաև այլ հոլիվուդյան աստղեր՝ Եվա Լոնգորիա, Սեթ Մայերս, Ռենդի Ջեքսոն և ուրիշներ։
![]()























