Մադուրոն Վենեսուելայում «մանրէաբանական պատերազմի» մասին է հայտարարել

12:03 • 22.09.14

Վենեսուելա են ժամանել բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում նաև Կուբայից՝ «մանրէաբանական պատերազմում» օգնության հասնելու համար, որը սկսել են «աջակողմյան ֆաշիստական ուժերը», հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

 

Այդ հայտարարությունը նա արել է Արագուա շրջանի Մարակայ քաղաքում մի քանի մահվան ելքով դեպքերի մասին տեղեկությունների տարածումից հետո, հայտնում է vz.ru-ն` Noticias24-ին հղումով:

 

Վենեսուելայի իշխանությունների համաձայն՝ խոսքը կարող է լինել ընդդիմության ուժերի կողմից երկրում իրավիճակն անկայունացնելու նպատակով անհայտ վիրուսի օգտագործման մասին:

 

Ժամանած բժիշկները նպատակ ունեն պարզելու վիրուսի բնույթը: Իշխանությունները փորձում են պարզել՝ ովքեր են «մանրէաբանական պատերազմի» ետևում կանգնած: