ԱՄՆ-ում վաճառքի են հանվել մարիխուանայից պատրաստված սոուսներ
ԱՄՆ-ի մարիխուանայի օրինական վաճառքի կետերում հաճախորդներին առաջարկել են նորույթ՝ պիցցայի համար նախատեսված սոուս, որը պատրաստված է կանեփից: Այս մասին գրում է lenta.ru-ն` The Metro-ին հղումով:
Ապրանքի անունը Podey Pizza է: Մեկ տարան պարունակում է 300 միլիգրամ մարիխուանա: Ցանկացողները կարող են այն ձեռք բերել 20 դոլարով, եթե ցույց տան բժշկի կողմից նշանակված դեղատոմսը:
Սոուս արտադրող ընկերության ներկայացուցիչ Սթիվ Թոմասը հայտնել է, որ նրանք բավականին երկար են աշխատել սոուսի վրա, քանի որ փորձել են այնպես անել, որ մարիխուանայի համը զգալի չլինի:
ԱՄՆ-ն դասվում է մարիխուանան մասամբ օրինականացրած երկրների շարքին։
Մարիխուանան կարող է նշանակվել և օգնել սկլերոզով, ՄԻԱՎ-ով, էպիլեպսիայով, դեպրեսիվ խանգարումներ ունեցող անձանց:










