Պուտինը մտադիր է մասնակցել Ավստրալիայում անցկացվելիք G20 գագաթաժողովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է այցելել Ավստրալիայում նոյեմբերին կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած տարի Ռուսաստանը հյուրընկալել է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, իսկ 2014 թվականին պետք է նախագահեր «Մեծ ությակում»:
Ուկրաինական ճգնաժամի աճի հետ կապված՝ G8-ում Ռուսաստանի գործընկերները չեղյալ են հայտարարել հունիսին Սոչիում գագաթաժողովը և 18 տարվա մեջ առաջին անգամ հանդիպումն անցկացրել առանց Մոսկվայի:
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հունիսին նշել էր, որ Մոսկվային չեն բացառել G8-ից, այլ մյուս յոթ պետություններն են «լքել ձևաչափը»:
Ուկրաինայի հակամարտությանը Ռուսաստանի դերի պատճառով Արևմուտքում պահանջներ էին հնչում մերժել Պուտինին գագաթաժողովի հրավեր ուղարկելու հարցում:










