Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին անգամ արտասահմանյան այց կկատարի երեք թագաժառանգների հետ միասին

13:32 • 22.09.14

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն առաջին անգամ արտասահմանյան այց կկատարի 3 թագաժառանգների հետ միասին, գրում է The Daily Mail-ը:

 

Թագուհին մտադիր է 2015-ին այցելել Մալթա, իսկ նրան կուղեկցեն արքայազներ Չարլզը, Ուիլյամը և Ջորջը։

 

«Պատմական ընտանեկան ճանապարհորդությունը» նախատեսված է 2015թ. նոյեմբերին, երբ թագուհին կմեկնի Մալթա՝ Բրիտանական միության կառավարությունների ղեկավարների հանդիպմանը (CHOGM)։