Ստամբուլում հատուկ գործողության ընթացքում 600-ից ավելի մարդ է ձերբակալվել

10:25 • 22.09.14

Ստամբուլում հատուկ գործողության ընթացքում 610 մարդ է ձերբակալվել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

 

Ձերբակալվածները մեղադրվում են տարբեր հանցագործությունների համար, այդ թվում՝ թմրամիջոցների տարածման:

 

Տվյալ գործողությունն ամենախոշոր գործողություններից մեկն է, որ այս տարի անցկացրել է Ստամբուլի ոստիկանությունը: