Հոնկոնգում ուսանողների բազմահազարանոց ցույց է անցկացվում (լուսանկարներ)
Հոնկոնգի ուսանողների դաշնությունն այլ կազմակերպությունների հետ համատեղ քաղաքացիական անհնազանդության ակցիա է անցկացնում՝ ընդդեմ Պեկինի կողմից Հոնկոնգի ազատ ժողովրդավարական ընտրության իրավունքի խախտման, գրում է Корреспондент-ը։
Բողոքում են հատուկ վարչական շրջանի ղեկավարության ընտրություններում թեկնածուների թվի սահմանափակման դեմ։ Ինչպես ենթադրում են ցուցարարները, Չինաստանը ցանկանում է ճանապարհ տալ Պեկինին ցանկալի թեկնածուներին։
Ակտիվիստները մեղադրում են Չինաստանի իշխանություններին, որ վերջիններս խախտել են իրենց խոստումները, սակայն Պեկինը վստահեցնում է, որ լիովին կատարում է Հոնկոնգի հատուկ տնտեսական կարգավիճակի պահպանման վերաբերյալ պարտավորությունները։



















