Իտալիայում, Թուրքիայում և Պորտուգալիայում Ուկրաինային աջակցող «Խաղաղության երթեր» են անցկացվել (լուսանկարներ)

14:00 • 22.09.14

Մի քանի եվրոպական երկրներում «Խաղաղության երթեր» են անցկացվել հաջակցություն Ուկրաինայի միասնականության, գրում է obozrevatel.com-ը

 

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Թուրքիայի մի շարք քաղաքներում ցուցարարներն անցել են մեծ փողոցներով և խաղաղության կոչեր հնչեցրել: Երթերն անցել են Ստամբուլում, Անթալիայում և Իզմիրում: Երթի մասնակիցների թվում եղել են ուկրաինացիներ, ղրիմցիներ, թաթարներ, ռուսներ և թուրքեր:

 

Բացի այդ, մոտ 800 հոգանոց երթ է անցկացվել Լիսաբոնի կենտրոնական հրապարակում:

Մասնակիցների ցուցանակների վրա գրված է եղել` «Ո'չ պատերազմին», «Պուտի'ն, հանգի՛ստ թող Ուկրաինան» և «Կանգնեցնե՛նք նոր Հիտլերին»:

 

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ևս անցել են երթեր, որտեղ խաղաղության կոչերով մոտ 2.500 մասնակից է հավաքվել: