Սպիտակ տան մոտ ցանկանում են հսկիչ-անցագրային կետեր տեղադրել

10:22 • 22.09.14

ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ հասարակական վայրերում նախատեսվում է հսկիչ-անցագրային կետեր տեղադրել, գրում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները որոշել են հսկիչ- անցագրային կետեր տեղադրել Սպիտակ տան մոտ շենք ներխուժելու փորձերից հետո:

 

Վերջին օրերին ֆիքսվել է Սպիտակ տան շենք ներխուժման երկու փորձ: Առաջին դեպքում ստիպված են եղել տարհանել նախագահի գրասենյակի մամուլի ծառայության աշխատակիցներին:

 

Այդ դեպքերից հետո իշխանությունները որոշում են կայացրել մեծացնել Սպիտակ տան համալիրի շուրջը սպայական պարեկության քանակը: