Մարկ Ցուկերբերգը 10 մլն դոլարանոց առանձնատուն է կառուցում, ինչը հարևանների դժգոհության պատճառ է դարձել (լուսանկարներ)
Սան Ֆրանցիսկոյում առանձնատան կառուցման համար Facebook սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ծախսել է 10 միլիոն դոլար, գրում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ այդ առանձնատունը նրա ձեռք բերած 4 առանձնատներից մեկն է: 6 սենյականոց տունը, որը կառուցվել է 1920-ականներին, Մարկն իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ ձեռք բերելուց հետո մոտ 17 ամիս է՝ վերանորոգում է:
Այդ ամբողջ ընթացքում հարևաններին անհանգստություն է պատճառում այն, որ ավտոկայանատեղին մշտապես «զբաղված» է Մարկի առանձնատան բանվորների կողմից, բացի այդ, նաև մշտական աղմուկն ու վերանորոգման աշխատանքներն անտանելի են:
Անանուն հարևանը նշել է, որ բանվորները բազմազան սարքեր են օգտագործում, որոնք մուրճի հարվածի ձայներ են արձակում և ահավոր աղմուկ բարձրացնում:
Մարկ Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է:















