Apple-ը հերքել է Beats Music ծառայությունը փակելու մասին լուրերը
Apple ընկերությունը հերքել է իրեն պատկանող Beats Music երաժշտական առցանց ծառայությունը փակելու մասին լուրերը, այս մասին հայտնում է USA Today-ը:
Ավելի վաղ TechCrunch-ը՝ վկայակոչելով Apple-ի ներքին աղբյուրներ, հայտնել էր, որ ամերիկյան ընկերությունը պատրաստվում է փակել երաժշտական ծառայությունը:
Նշվում էր, որ աշխատողների մեծամասնությունն իբր արդեն տեղափոխվել են Apple-ի մի շարք այլ ծառայություններ, նաև՝ iTunes-ի մշակումների բաժին:
Դեռ այս տարի մայիսին Թիմ Կուկը հայտարարել էր, որ Beats-ը 3 միլիարդ դոլարով ձեռք բերելով՝ Apple-ը հնարավորություն է ստանում հաստատվելու երկու ոլորտներում` երաժշտական համացանցային ծառայությունների և աուդիոտեխնիկայի արտադրության:
Beats Music-ը հնարավորություն է տալիս ամսական մոտ 10 դոլար վճարելով՝ ստանալ մեկ անձի համար երեք տարբեր սարքերից անսահմանափակ մուտք դեպի երաժշտական մեծ ռեսուրսներ:














