Առողջ կենսակերպը ինֆարկտի հավանականությունը նվազեցնում է 86 տոկոսով. գիտնականներ

19:03 • 23.09.14

Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականներն ավարտել են ինֆարկտի կանխարգելման կապակցությամբ անցկացված ընդգրկուն հետազոտությունը, որը, չնայած վերջին տարիներին դիտվող դրական փոփոխություններին, նախկինի պես Շվեդիայում մահվան գլխավոր պատճառն է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ստացված տվյալների հիման վրա բժիշկները պնդում են, որ յուրաքանչյուր չորս ինֆարկտից երեքի դեպքում կարելի էր դրանից խուսափել՝ օգտագործելով առողջ ապրելակերպի վերաբերյալ ստանդարտ խորհուրդները: Հետազոտությունն ընդգրկել է Թագավորության 45-ից մինչեւ 79 տարեկան 20 հազար առողջ քաղաքացիների, որոնց նկատմամբ միջին հաշվով 11 տարի դիտարկում է իրականացրել անկետավորման միջոցով:

 

Մասնակիցները պետք է պատասխանեին իրենց սննդակարգին, ալկոհոլի օգտագործման չափին, ծխելուն, քաշին և ֆիզիկական ակտիվությանը վերաբերող հարցերին: Ինֆարկտի նկատմամբ ամենափոքր նախահակվածությունը դիտվել է այն մասնակիցների մոտ, որոնք օրական առնվազն 40 րոպե քայլել են կամ հեծանիվ վարել, մարզվել շաբաթական գոնե մեկ ժամ, ունեցել են մինչեւ 98 սանտիմետր գոտկատեղ, չափավոր են օգտագործել ալկոհոլը, չեն ծխել և սնվել են առողջարար մթերքներով, ինչը ենթադրում է մրգերի, բանջարեղենի, արմատապտուղենի, ընկուզեղենի, ցածր յուղայնությամբ կաթնամթերքի եւ ձկնեղենի կա նոնավոր գործածումը:

 

Բժիշկների ստացած արդյունքները վկայում են , որ ալկոհոլի չափավոր օգտագործումը ինֆարկտի հավանականությունը նվազեցնում Է 35 տոկոսով: Եթե դրան գումարվի նաև ծխելուց հրաժարվելը, ֆիզիկական ակտիվությունը և գոտկատեղի ոչ մեծ ծավալը, ապա ռիսկի խմբի համեմատությամբ սրտի հիվանդության վտանգը կնվազի ամբողջ 86 տոկոսով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Առողջ կենսակերպը ինֆարկտի հավանականությունը նվազեցնում է 86 տոկոսով. գիտնականներ