Գերմանիայում գողացել են iPhone 6-ի վաճառքից ստացված եկամուտը
Բեռլինի Apple Store ֆիրմային խանութից հանցագործները գողացել են նոր iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի վաճառքից ստացված եկամուտը, հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։
Երեք անհայտ դիմակավորված անձ կողոպտել են խանութը շաբաթ երեկոյան՝ հարձակվելով մեքենայի վրա, որը խանութից դուրս է բերել գումարը։
Հանցագործների «բախտը բերել» է, քանի որ գնումների մեծ մասն արվել է առձեռն։










