«Թվային զույգերն» ապագայում որոշումներ կկայացնեն մեր փոխարեն և անգամ կմխիթարեն մեր հարազատներին` մեզնից հետո
2020-ին մեր առօրյա կյանքը, հարաբերությունները, այն, թե ինչ պատրաստել ընթրիքին և շատ ու շատ այլ հարցեր արդեն կվերհասկեն և կորոշեն մեր «թվային տարբերակները»: Այս մասին գրում է Daily Mail-ը` ներկայացնելով ֆուտուրիստ Ջոն Սմարթի հարցազրույցը:
Սմարթի կարծիքով` հաջորդ 6 տարվա ընթացքում մեզնից շատերը կարող են այսպես կոչված` «թվային զույգ» ունենալ, որը կդասակարգի մեր պայմանավորվածությունները և անգամ կզրուցի մյուսների հետ մեր անունից:
«Թվային զույգերը» մի օր կկարողանան նաև մխիթարել մեր սիրելիներին, երբ մենք արդեն չենք լինի` նմանակելով մեր ձայնը, արտահայտելով զգացմունքները, շարժուձևը և մտքերը: Թվային զույգերը կդառնան մեր իսկ գոյությունը», - ասել է Սմարթը:
«Երբ մենք մահանանք, մեր երեխաները չեն այցելի մեր շիրմաքարին, նրանք կմիացնեն մեր թվային զույգերին և կխոսեն նրանց հետ», - հավելել է Սմարթը` մատնանշելով, որ արդեն կան դա կանխատեսող հավելվածներ և ծրագրեր, որոնք նման գործառույթներ իրագործում են, ինչպես օրինակ Siri-ն կամ Google Now-ն:










