Քաթարում 45 մլրդ դոլար արժողությամբ քաղաք են կառուցում` 2022-ի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար
Այժմ Քաթարը պատրաստվում է հյուրընկալելու Աշխարհի առաջնությունը 2022-ին:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությունը, որն այս անգամ, հավանաբար, կանցկացվի ձմռանը, կհյուրընկալվի դեռևս չկառուցված Լուսաիլ քաղաքի նույնանուն մարզադաշտում, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2020-ին: Նախագծի արժեքը գնահատվում է 45 մլրդ դոլար:
Մեգապոլիսի վերջին նախագծի համաձայն` նախատեսվում է 2 գոլֆի դաշտ, թեմատիկ այգի, ծովածոց և երկու նավ կառուցել: 100 քառ. կմ տարածք զբաղեցնող քաղաքը կունենա 19 տարբեր շրջան, 22 տարբեր հյուրանոց: Օդաճնշման խողովակները աղբը կտեղափոխեն կենտրոնական վայր` վերամշակելու համար: Բնակիչները կկարողանան բնակվել ջրամերձ վիլլաներում կամ պարտեզ ունեցող տներում կամ աշտարակա-երկնաքերերում: Նախատեսվում է բավարար տներ կառուցել 450 000 մարդ հյուրընկալելու համար, որը 200 000-ով ավելին է, քան այդ երկրի բնակչությունը:
«Լուսաիլ» մարզադաշտը կտեղակայվի քաղաքի արևելյան սահմանին, որը Աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ կտեղավորի 80 000 հանդիսականի:














