Samsung-ը ОС Tizen բազայի հիման վրա Հնդկաստանում սմարթֆոն կթողարկի

00:06 • 23.09.14

Samsung Electronics ընկերությունը Հնդկաստանում կթողարկի ОС Tizen բազայի հիման վրա ստեղծված սմարթֆոնը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:


Tizen բջջային հարթակը կմրցակցի ОС Android և iOS օպերացիոն համակարգերի հետ: Samsung-ը համարվում է աշխարհի խոշորագույն սմարթֆոն վաճառող ընկերությունը, ում բաժին է հասնում բջջայինների համաշխարհային վաճառքի գրեթե մեկ երրորդը:


Ընկերության սմարթֆոնների մեծ մասն աշխատում է Google ընկերության Android օպերացիոն համակարգով:
 

Samsung-ը ОС Tizen բազայի հիման վրա Հնդկաստանում սմարթֆոն կթողարկի