Դաջվածքների իմաստն ու բոդիարտի պատմությունը` մեր նախահայրերից մինչև հիմա` CNN-ի ֆոտոշարքում
Ութ հազար տարի առաջ առաջին անգամ մատիտով բեղեր դաջվեցին երիտասարդ պերուացու վերին շուրթին: Այժմ նրա զմռսված մարմինը դարձել է դաջվածքների արվեստի գոյություն ունեցող հնագույն նմուշը մոլորակի վրա:
Ներկայացնելով դաջվածքի առաջացման պատմությունը, արմատներն ու տարիների ընթացքում զարգացումն ու ստացած իմաստավորումը` CNN-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է բոդիարտի հնագույն արվեստին: Ըստ Քեմբրիջի համալսարանի Հնագիտության և մարդաբանության թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլաս Թոմասի, ով բոդիարտի մասին նոր գրքի հեղինակն է, դաջվածքների արվեստը հզոր վերածնունդ է ապրում:
Ըստ հետազոտությունների՝ այս արվեստը մեծ զարգացում է ապրել հատկապես վերջին 25 տարում: Վիճակագրության համաձայն` ամերիկացիների 38 տոկոսը և 5-րդ հասուն բրիտանացին որևէ տեսակի երկարաժամկետ դաժվածք են անում: Ժամանակի հետ փոխվել են նախասիրություններն ու դաջվածքների կիրառման իմաստը:
Լուսանկարում պատկերված է 19-րդ դարում ապրած մարդը, ով հայտնի է որպես օսմանցի: Նա դերասան էր եվրոպական ճամփորդող թատրոնում, որ հայտնի էր «Բարնում» անունով:

Ամբողջական դիմափորագրությունները, որոնք հատուկ էին Մաորի ցեղին 1800-ականներին, ունեցել է նաև անգլիացի ծովագնաց Բարնեթ Բերնսը՝ 1835-ին:

Խաղաղօվկիանոսյան Տիկոպիա կղզու բնիկ տղամարդը կանոնավոր կրծքի դաջվածք ուներ, որոնց հիմքում ընկած են ճամփորդական նավերի դրոշները, որոնք բնիկների ուժի խորհրդանիշն էին, 1827 թ.:

Կիսանդրին ցուցադրում է Մաորի ցեղին բնորոշ դաջվածքները` արված 1840-ին:

Սամոացի տղամարդը` ավանդական դաջվածքներով, որոնք խորհրդանշում են տղամարդկությունը:


Ժամանակների հետ փոխվել են դաջվածքների կիրառությունն ու իմաստը, սակայն այն ավելի շատ տարածում է գտել հայտնի անձանց շրջանում:

Անջելինա Ջոլիին լուսանկարել են` ուսին բուդդայական հմայություն հանդիսացող դաջվածքով` գրված կղմերյան գրով, որով խոսում են Կամբոջայում:

Ռիհաննան աջ ձեռքին դաջել է ավանդական Մաորի դաջվածքներ: Այն ավարտել են 11 ժամում:











