Տեսողության ինքնուրույն ստուգումը պարզ գործընթաց կդառնա
Երիտասարդ Smart Vision Labs ընկերությունը գտնում է, որ բջջային հեռախոսը կարելի է հզոր բժշկական սարքի վերածել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով New Scientist-ին:
Մասնավորապես՝ iPhone հեռախոսների որոշակի կատարելագործման պարագայում հնարավոր կդառնա տեսողության ինքնուրույն ստուգման գործընթացը:
Ամբողջ աշխարհում 246 մլն մարդ տեսողության խնդիր ունի, և նրանց մոտ 90%-ը ապրում է աղքատ երկրներում: Բջջային սարքերի միջոցով տեսողության ստուգումը արդյունավետ է հենց նրանց համար:
Մասնագետները 2 սարք են սինթեզել՝ autorefractometer-ը, որը որոշում է կարճատեսության և հեռատեսության խնդիրները, և aberrometer-ը, որը օգնում է ախտորոշել տեսողության որակը:
Աշխտորոշման սարքի նոր տարբերակը պարզապես կցվում է հեռախոսին, ախտորոշումը իրկանացնում է հատուկ լուսանկարների ծրագիրը:










