Հյուսիսափայլի լուսային շոուն` Մեյնի գիշերային բնության գրկում (լուսանկարներ)

22:29 • 24.09.14

Ջերեմի Գրեյն սկսել է լուսանկարել բնությունը մի քանի տարի առաջ: Նրան հաջողվում է էմոցիոնալ հզոր պատկերներ ստեղծել լույսի ու գույնի խաղի վրա իր շեշտադրումների շնորհիվ:


Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` առաջին ապացույցը «Գունավոր գիշեր» լուսանկարն է, որը նա պատկերել է Մեյնի Ակադիա ազգային պարկի Հորդանանյան լճակի մոտ` հավերժացնելով «Ծիր կաթին» համաստեղությունը:

 


«Երկնային ձմեռ» լուսանկարում Գրեյը պատկերել է հիպնոսացնող աստղաթափը` Ակադիա ազգային պարկում:

 

«Աբոլ կամրջի հյուսիսափայլը» պատկերում հայտնված գունավոր լույսերը լուսավորում են հորիզոնը, մինչ աստղերը նշմարում են գիշերային երկինքը:

 

«Գիշերային առկայծում» լուսանկարը ևս արվել է Ակադիա ազգային պարկում:

 

Ուշադիր նայելիս հնարավոր է նկատել հյուսիսափայլի մանուշակագույն լույսերը` «Սյուներ» անվանումը ստացած լուսանկարում:


«Պարող լույսեր» պատկերում ևս հավերժացվել է հիասքանչ հյուսիսափայլ երևույթն իր կանաչ, դեղին, մանուշակագույն և վարդագույն տպավորիչ տեսարանով:


«Հարավային երկինք» պատկերը ցուցադրում է Ակադիա ազգային պարկի մառախլապատ բնությունն ու երկնակամարը:

 

 


 

Հյուսիսափայլի լուսային շոուն` Մեյնի գիշերային բնության գրկում (լուսանկարներ)