Արևային մարտկոցներով աշխատող մեքենան ավելի քան 500 կմ ճանապարհ է անցել (լուսանկարներ)
Արևային էներգիայով աշխատող ավտոմեքենային հաջողվել է անցնել մոտ 560 կմ տարածք` Լոս Անջելեսից մինչև Սան Ֆրանցիսկո, հայտնում է Agence France-Presse-ը:
Այս յուրահատուկ դիզայնով մեքենան շատերի մոտ հետաքրքրություն է առաջացրել: Stella անվանումով մեքենան կարող է միջինը զարգացնել 70կմ/ժ արագություն, իսկ առավելագույն արագությունը 120կմ/ժ է: Փոխադրամիջոցը մշակել է Solar Team Eindhoven նիդեռլանդական կազմակերպությունը:
Մեքենայի մարտկոցների արժեքը 2.600 եվրո է, գրում է lenta.ru-ն: Այն պատրաստվել է ալյումինիումից և ածխածնային մանրաթելից, այդ իսկ պատճառով կշռում է մոտ 380 կգ։
![]()















