Մադամ Տյուսոյի թանգարանում կանգնեցվել է Գերմանիայի նախագահի մոմե արձանը
Ձախ ձեռքը տաբատի գրպանում, բարյացակամ ժպիտ՝ Գերմանիայի ներկայիս նախագահ Յոահիմ Գաուկի մոմե արձանը երեկվանից հայտնվել է Բեռլինի Մադամ Տյուսոյի թանգարանում, գրում է Deutsche Welle-ն։
«Մենք հպարտ ենք, որ մեզ մոտ է հայտնվել առաջին դաշնային նախագահը»,- նշվում է թանգարանի հայտարարությունում։
Թանգարանի լոնդոնյան ստուդիայում մոմե արձանի ստեղծման վրա կես տարի աշխատել է 16 աշխատակից։
Մոմե Գաուկը կանգնած է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից ոչ հեռու։










