Terminator-ի ստեղծման Ճանապարհին. գիտնականները սովորել են վերահսկել հեղուկ մետաղը (տեսանյութ)
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները սովորել են կառավարել հեղուկ մետաղի ոչ մեծ կաթիլների ձևը և շարժումը: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով Gizmag-ին:
Ներկա պահին խոսքը վերաբերում է գալիումի և ինդիումի ոչ մեծ քանակությամբ խառնուրդին: Մասնագետները հեղուկ մետաղը տեղադրել են ջրի մեջ և նրա վրա ազդել թույլ էլեկտրական հոսանքով: Արդյունքում՝ մետաղի մակերեսային շերտը փափկել է, կաթիլները փոփոխել են իրենց նախկին ձևը և նույնիսկ շարժվել ուղղորդված ուղղությամբ:
Նոր տեխնոլոգիայի հեղինակները ենթադրում են, որ մոտ ապագայում այն լայն կիրառություն կստանա միկրոէլեկտրոնիկայի և օպտիկայի բնագավառում: Հեղուկ մետաղի հիմքով հնարավոր կդառնա ձևը փոխող ալեհավաքների պատրաստումը, որոնք կընդունեն ամենատարբեր ազդանշանային ալիքները:










