iPhone 6-ը գրպանում երկար մնալուց դեֆորմացվում է և ճկվում (լուսանկարներ)
Ամերիկյան Apple ընկերության նոր՝ iPhone 6 սմարթֆոնը ձեռք բերած տերերը զարմացած են բջջայինի ձևափոխվելու ունակությամբ, գրում է Daily Mail-ը:
Գրպանում երկար մնալուց այն սկսվում է դեֆորմացվել և ճկվել:
Որոշ մարդիկ ներբեռնել են իրենց դեֆորմացված բջջայինների լուսանկարները Facebook և Twitter սոցիալական ցանցերում: Նրանցից ոմանք անգամ շնորհակալություն են հայտնել Apple ընկերության գործադիր տնօրենին ճկուն էկրանով հեռախոս արտադրելու համար:
Բջջայինի քաշը թեթևացնելու համար այն պատրաստվել է գերբարակ ապակե էկրանից և ալյումինիումից, որը հեշտորեն կարելի է ձևափոխել՝ առանց ջանք ներդնելու: Դա է պատճառը, որ բջջայինը գրպանում դրած անձը կարող է նստելուց հետո փոփոխություններ նկատել բջջայինի արտաքին տեսքում:
















