Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնական պայմանագիր են կնքել ու կտակ կազմել

14:58 • 24.09.14

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնական պայմանագիր են կնքել։ Համաձայն պայմանների՝ Փիթը դավաճանության դեպքում կզրկվի ոչ միայն մեծ գումարից, այլև երեխաներին համատեղ խնամելու իրավունքից, գրում է segodnya.ua-ն։

 

Պայմանագրում բավականին հստակ նշված են գումարները. այն գումարները, որոնք վաստակել են դերասանները մինչ հարաբերությունների սկիզբը, գտնվում են մի սյունակում, իսկ գումարները, որոնք ձեռք են բերվել սիրավեպից հետո՝ այլ սյունակում։ Ամուսնալուծության դեպքում բոլոր գումարները, որոնք վաստակել է զույգը, հավասարաչափ կբաժանվեն երեխաների միջև։

 

Բացի այդ, ամուսինները կազմել են իրենց կտակը, համաձայն որի բոլոր խնայողությունները նույնպես փոխանցում են երեխաներին։ Աստղային զույգը չի մոռացել նաև իրենց բարեգործական հիմնադրամների և նույնիսկ մանկատների մասին, որտեղից որդեգրել են իրենց 3 երեխաներին՝ Վիետնամից, Կամբոջայից և Եթովպիայից։
 

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնական պայմանագիր են կնքել ու կտակ կազմել