Երկիր մոլորակում կանայք միշտ էլ ավելի շատ են եղել, քան տղամարդիկ. գիտնականներ
Գիտնականները, վերլուծելով մարդկանց գենետիկ տվյալները, եկել են այն եզրահանգմանը, որ Երկիր մոլորակում միշտ էլ կանայք ավելի շատ են եղել, քան տղամարդիկ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Svopi-ին:
Մաքս Պլանկայի անվան էվոլյուցիոն մարդաբանության ինտիտուտի՝ հետազոտություններով զբաղվող աշխատակիցները պարզել են, որ կանայք ավելի շատ են եղել նույնիսկ մինչև Աֆրիկայից մարդկության նախնիների գաղթը: Այս օրինաչափությունը պահպանվել է բավականին երկար ժամանակ:
Գիտնականները ենթադրում են, որ դա կարող էր բազմակնության պատճառ հանդիսանալ: Ընդհանուր առմամբ՝ գենետիկ տեղեկատվության մեջ մեծ հետք է թողել հենց թույլ սեռը:










