Հայկ Մարությանի մասնակցությամբ «Սուպեր Մամա» նոր կինոկատակերգության թրեյլերը
Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իր մասնակցությամբ նոր՝ «Սուպեր Մամա» կինոկատակերգության մասին՝ զուգահեռաբար ներկայացնելով ֆիլմի թրեյլերը։
Կինոկատակերգության ռեժիսորներն են՝ Արման Մարությանը և Վահագն Խաչատրյանը, իսկ պրոդյուսերը՝ Հայկ Մարությանը։
«Սիրելի´ հայրենակիցներ, մեկ տարվա մանրակրկիտ աշխատանքներից հետո ես և մեր թիմը ձեզ ենք ներկայացնում նոր կինոկատակերգություն՝ «Սուպեր Մամա»։ Այն կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեր կողքին էին և ջանք չեն խնայել, որ արդյունքում ստացվի որակյալ ֆիլմ»,-գրել է նա։










